Club-Mate. Արդեն Հայաստանում

Club-Mate լեգենդար ըմպելիքը՝ հայտնի իր ունիկալ համով և բնական Երբա-թեյի բույսի բաղադրիչով (yerba plant), այժմ հասանելի է մեր առցանց խանութում և քաղաքի հայտնի վայրերում:

Թարմացնող ու Տրամադրող Շունչ Հարավային Ամերիկայից

Բնական դետոքս

Club-Mate-ն պարունակում է ավելի քիչ շաքար, քան սովորական զովացուցիչ և էնեռգետիկ ըմպելիքները, առաջարկելով ավելի առողջ ընտրություն:

100 տարվա պատմություն

Club-Mate-ն ստեղծվել է Գերմանիայի Մյունխշտայնախ քաղաքում 1924 թվականին: 1990-ականներից այն ձեռք բերեց համաշխարհային ճանաչում:

Հրաշք Երբա-թեյի բույսը

Երբա թեյի թուփը, որը գիտականորեն հայտնի է որպես Ilex paraguariensis, Հարավային Ամերիկայի բնիկ բուսատեսակ է, որի տերևները հայտնի են նույնիսկ բուժիչ հատկություններով:

Վեգան և առանց գլուտենի

Մենք օգտագործում ենք միայն բնական բաղադրիչներ և բուրավետիչներ։ Club-Mate-ի ջուրը վերցվում է մեր սեփական հորերից:

Էկոլոգիապես մաքուր

Club-Mate-ն ուշադիր է շրջակա միջավայրի հանդեպ։ Մեր ապակե շշերը ենթակա են բազմակի օգտագործման են և 100% վերամշակվող են:

Ընտրեք ձեր նախընտրած համը

Ընտրեք Club Mate-ի վեց ամենահայտնի և լեգենդար համերից որը կցանկանաք մեր կայքում՝ Classic, Granat, Zero, Kraftstoff և Cola:

Club Mate Classic

Էներգետիկ՝ բնության ակունքներից

Երբա-մատեն, ի տարբերություն այլ էներգետիկ և գազավորված ըմպելիքների, որոնք հագեցած են կոֆեինով, շաքարով և արհետսական բաղադրիչներով, հակաօքսիդանտների, վիտամինների և կարևոր հանքանյութերի բնական աղբյուր է: Երբա-մատեի յուրահատուկ համը ապահովում է հարթ, բայց կայուն էներգիա: Երբա-մատեն նաև նպաստում է ընկալողունակությանն ու մտավոր կենտրոնացմանը՝ դարձնելով այն կատարյալ տարբերակ նրանց համար, ով փնտրում է մտավոր ակտիվությունը խթանող այլընտրանք:

Ըմպելիք մշակութային արմատներով ու 100 տարվա պատմությամբ

Խորհրդանշական ըմպելիքի բաղադրատոմսը ստեղծվել է 1924 թվականին գերմանացի գարեջրագործի կողմից Բավարիայի մի փոքրիկ քաղաքում, որի բնակչությունը կազմում էր ընդամենը մի քանի հազար մարդ: Այս եզակի ըմպելիքը հսկայական ճանաչելիություն է ձեռք բերել 1990-ականներին, հատկապես տեխնոլոգիական համայնքի և հաքերների շրջանում՝ շուտով դարձնելով այն համաշխարհային երևույթ: Այսօր Club-Mate-ը հայտնի է ոչ միայն իր թարմացնող և էներգիա հաղորդող հատկություններով, այլև որպես Բեռլինի քաղաքային մշակույթի խորհրդանիշ, որտեղ այն դարձել է ապրանքանիշ:
club-mate-granat-min
club-mate-zero-min

Գնիր Club-Mate Հայաստանում

Ուրախ ենք ձեզ ներկայացնելու արդեն սիրված, իսկ եթե չեք փորձել՝ շուտով սիրված Club-Mate խմիչքները հենց այստեղ՝ մեր օնլայն խանութուն և ամբողջ Երևանում: Անկախ նրանից՝ նախընտրում եք դասական տարբերակը, թե այլ համեր։ Մենք տրամադրում ենք հարմարավետ առաքման ծառայություններ Երևանի ցանկացած վայրում, որպեսզի կարողանաք վայելել Club-Mate-ն տանը, հավաքույթներին և փարթիներին: Բացի այդ, դուք կարող եք վայելել Club-Mate-ի թարմացնող համը տեղական հաստատություններում, որոնց ցանկը կգտնեք ստորև:

Գնել Հիմա

Թարմացրեք ձեր մտքերը Club-Mate-ի հետ, ընտրեք ձեր համը:

Գտեք Club-Mate-ն քաղաքում

Հետևե՛ք մեր սոցիալական ցանցերի էջերին՝ նոր ավելացվող վայրերի մասին տեղեկանալու համար։

Ինչպե՞ս է պատրաստվում Club-Mate-ն

Փորձեք Հայտնի Կոկտեյլները Club-Mate-ի Հիման Վրա

Այն խրախուսվում է համադրել ջինի, տեկիլայի, մեսկալի, օղու, ջագերի կամ վիսկիի հետ:

Tschunk

Tschunk-ը հայտնի գերմանական Club-Mate կոկտեյլ է՝ պատրաստված ռոմով, կիտրոնով, շագանակագույն շաքարով և սառույցով:

Club Cuba

Հանրահայտ կոկտեյլ, որը ներառում է Club-Mate, ռոմ և լայմի հյութ, զարդարված անանուխով և լայմի կտորներով:

Oasis

Oasis-ը (Oase) զովացուցիչ կոկտեյլ է, որը պատրաստվում է Club-Mate-ով, ջինով, գազավորված գինիով, գազավորված ջրով և սառույցով, ունի փրփրուն և հագեցնող համ:

Kir Berlin

Kir Berlin-ը հեշտ պատրաստվող կոկտեյլ է, պատրաստվում է Club-Mate-ի և փրփրուն գինու հավասար համադրությամբ և մատուցվում մանրացված սառույցով՝ բարձր բաժակի մեջ:

Հետադարձ Կապ

Ունեք գործնական առաջարկ կամ ցանկանում եք հարց տալ Club-Mate-ի ձեռք բերման վերաբերյալ։ Կապնվեք մեզ հետ կամ ուղարկեք հաղորդագրություն: